Armenia s-2 s-3 s-4 s-3
01 / 05

Armenia

02 / 05

s-2

03 / 05

s-3

04 / 05

s-4

05 / 05

s-3

Դենդրոպարկ

Դենդրոպարկը գտնվում է Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա։ Անշուշտ դա Հայաստանի բնության ամենաուշագրավ հատվածներից է:Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից` Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն: Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից: Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ:Այգին հիմնադրել է 1931թ.-ին Էդմոն Լեոնովիչը: Նա աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984թ., որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին: 1998թ-ին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր:

Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել` ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ: Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում:

Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան: Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում: Համաձայն բուսաբանների կարծիքի, հասուն տարիքում այդ հսկաների բները իրար են կպնելու, սակայն արդեն անհնար է միմյանցից հեռացնել դրանք:

Այգին մի հիասքանչ վայր էր, որն՝ իր գեղեցիկ բնությամբ, մաքուր օդով ու թռչունների երգով, ինչ-որ մի հեքիաթի մեջ է գցում այցելուին: Կարելի է անվերջ զբոսնել ծառուղիներով ու չձանձրանալ: Այտեղից Օձունի տաճար հասնելու համար կպանջվի ընդամենը 40 րոպե:

Արժեքը 5500դրամ 

Տուրի ընթացքում կայցելենք 

1.Սաղմոսավանք

2.Դենդրոպարկ

 

3.Լոռի բերդ

Contact

Yerevan, Davidashen 4, 5/3
+374 60 46-21-96
Mobile: +374 93 46-21-96
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
arandgo.am
Log in

Login to your account

Username *
Password *
Remember Me

Open hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Sunday we are closed

we are open

Contact us